ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երկրորդ կուրսի 15 ուսանող, ՃՊԿԱ դասախոս Ռուզաննա Ղարիբյանի ուղեկցությամբ, գիրք նվիրելու օրվա շրջանակներում եղել են «Էդիթ Պրինտ» հրատարակչության տպարանում:

Ուսանողները ծանոթացել են գրքի տպագրության տարբեր բաղադրիչներչին՝ գունաբաժանում, կարում, կազմում եւ այլն: Այս հրատարակչությունում կան նաեւ էլեկտրոնային գրքեր: ՃԿՊԱ ուսանողները սեփական փորձով են համոզվել, որ էկրանի լուսային ուժգնությունը չի վնասում աչքերը:

Ապագա փրկարարներին հետաքրքրել են անվտանգության միջոցառումները: Տպարանի ներկայացուցիչներն ասել են, որ ունեն տարհանման պլան եւ այլն, սակայն ավելի կարեւորում են կանխարգելիչ միջոցառումները՝ էլեկտրալարերի ճիշտ մեկուսացում, օդափոխության համակարգ եւ այլն: