ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության առաջին կուրսի 20 ուսանող՝ կուրսղեկ Մարինե Կարապետյանի ուղեկցությամբ, այցելեցինք Երեւանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Ապագա փրկարարներս ծանոթացանք մեծ վարդապետի կյանքի հարուստ ու տխուր պատմությանը, լսեցինք Կոմիտասի կենդանի ձայնը, տեսանք նրա երաժշտական գործիքները, ստեղծագործությունների նոտաների բնօրինակները: Մեզ համար ուրախալի էր, որ թանգարանը ապահովված է անվտանգության միջոցներով, ունի տարհանման պլան:

 

Զարուհի Հովհաննիսյան

ՃԿՊԱ ուսանողուհի