«Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օրվա» շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը «Սպիտակի երկրաշարժի դասերը» թեմայով սեմինար է անցկացրել Երեւանի թիվ 87 միջնակարգ դպրոցում:

Դպրոցի տնօրեն Նարգիզ Զեյնալյանի խոսքով, սեմինարին մասնակցել է 40 աշակերտ եւ ուսուցիչ, միջոցառումն արդյունավետ է եղել:

Լուսանկարները տրամադրել է  Դավիթ Թադեւոսյանը