Արտակարգ իրավիճակների նախարարությունը, կարևորելով սեյսմիկ պաշտպանության բնագավառում բնակչության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը, շարունակաբար աջակցում է հանրային իրազեկման ծրագրերի իրականացմանը և թիրախային նոր խմբերի հետ տարվող աշխատանքներին:

Այդ նպատակով ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության /ՍՊՏԾ/ Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները պատրաստվում են մեկնարկող ուսումնական նոր շրջանին: Այս տարի ևս նախատեսվում է հարյուրավոր այցելություններ Երևան քաղաքի և մարզերի դպրոցներ, նախակրթարաններ, մանկական ճամբարներ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ուսումնական հաստատություններ: Վարչության աշխատակիցները հանդես են գալիս դասախոսություններով, կազմակերպում են երկրաշարժի ընթացքում պաշտպանվելու վարքականոնների վերաբերյալ ուսուցողական ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, խաղ-վիկտորինաներ և ուսումնական տագնապ-տարհանման վարժանքներ:

Առավել մանրամասն՝ այստեղ