Նոյեմբերի 16-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները տոնական միջոցառմամբ նշեցին Ուսանողության միջազգային օրը։

Մասնակիցները ներկաներին պատմեցին ուսանողի ամենօրյա արկածների՝ առավոտյան զարթուցիչին եւ մայրիկի նախատինքին դիմակայելու, միակ երթուղայինից ուշանալու, բուֆետի հերթում սպասելու մասին։

Հումորային համարներն արժանացան հանդիսատեսի ջերմ արձագանքին։ Աղջիկները ներկայացրին՝ ինչպիսին են ակադեմիայում սովորող տարբեր ճաշակի եւ նախասիրության տեր տղաները, նրանց առօրյան, ինչպես են հաղորդակցվում նույն լսարանում հավաքված տարբեր բարբառներ կրող մարդիկ, ինչ զավեշտալի զանգեր են ստանում 911 ծառայության հեռախոսավարները։

Միջացառումն ուղեկցվեց հայկական նազանի, վրացական, հիպ հոպ ժանրի պարերով, երաժշտական կատարումներով։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ