ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի «Հրդեհային պաշտպանություն», «Փրկարարական գործ», «Կառավարումն արտակարգ իրավիճակներում», «Հրշեջ փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ շահագործում» խմբերի ուսանողները՝ մոտ 40 հոգի, ՃԿՊԱ առկա ուսուցման գծով դեկանի տեղակալ Վահագն Կրբեկյանի, ուսումնական բաժնի պետ Եֆրասիմ Բաղրամյանի, դասախոս Ռուզաննա Ղարիբյանի եւ մեթոդիստ Լուսինե Հարությունյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 27-ին այցելել էին Հայաստանի ազգային պատկերասրահ:

Ապագա փրկարարները ծանոթացել են մեր հարուստ մշակութային ժառանգության մի մասին: Մշակութային ժառանգությանը, պապերի վաստակին ծանոթ լինելը կարեւոր է: Լավ եւ որակյալ մասնագետների առողջ հասարակություն կարելի է ունենալ, եթե անցյալի ձեռքբերումներից տեղյակ ես ու քո հաջողությունները դրանց վրա ես կառուցում:

 

Լուսանկարները տրամադրել են ուսանողները