ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Քաղաքացիական պաշտպանություն» եւ «Ճգնաժամային կառավարում» մասնագիտությունների չորրորդ կուրսերի ուսանողները ՃԿՊԱ դասախոսներ Արայիկ Գասպարյանի եւ Վալերի Խոնդկարյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 25-ին այցելել էին Արարատի մարզի Լանջազատ գյուղի մոտ կառուցված Ազատի ջրամբար:

Ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականին, զբաղեցնում է 2,85 քկմ տարածք, ծավալը՝ 70 միլիոն խմ:

Տեղում ուսումնասիրեցինք ջրամբարը, ջրթողնման ռեժիմները, ջրիմակարդակի չափման կառուցվածքները, պատվարը: Այցն օգտակար էր:

«Քաղաքացիական պաշտպանություն» չորրորդ կուրսի ուսանող Ջանիբեկ Սարիբեկյան Խմբագրության կողմից. ՃԿՊԱ ղեկավարությունը կարեւորում է նմանօրինակ այցերը՝ արտադրական պրակտիկան: Սա ակադեմիայի կրթական ծրագրերի կարեւոր բաղադրիչներից է եւ պատահական չէ, որ տարեցտարի համալրվում է այն կառույցների եւ կազմակերպությունների ցանկը, որտեղ ուսանողները ձեռք են բերում մասնագիտական գիտելիքներ։ Օրինակ հոկտեմբերի 10-ին հրդեհային պաշտպանության դաս էր կազմակերպվել Մատենադարանում:

Լուսանկարը տրամադրել են ուսանողները