ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ մայոր Հարություն Ղազարյանի եւ փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ մայոր Հայկ Ղազարյանի նախաձեռնությամբ ՃԿՊԱ ուսանողները մասնակցել են Կյոդայկան կարատե-դո մարտարվեստի հայկական ֆեդերացիայի կազմակերպած ուսումնամարզական արշավին եւ այցելել Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի պատմամշակութային վայրեր: Հայաստանի պատմամշակութային վայրերին եւ հուշարձաններին ծանոթանալուն զուգահեռ արշավականները զարգացնում են դիմացկունությունը, կամքի ուժը, արագ կողմնորոշվելու ունակությունը, տրամաբանությունը, թիմային աշխատանքի եւ փոխօգնության մտածելակերպը: Հատկանիշներ, որոնք կնպաստեն փրկարարի աշխատանքային արդյունավետ գործունեությանը: Արշավի նախաձեռնողների եւ պատասխանատուների կարծիքով, նման ուսումնամարզական արշավների հիմնական նպատակն է ուսանողների մոտ զարգացնել բնական միջավայրում ճիշտ գործելու, իրենց դերի գիտակցման եւ ճիշտ վերաբերմունքի կարողությունը:

Արշավների ընթացքում ուսանողները խոչնդոտներ են հաղթահարել՝ թեք լանջ, գետանցում եւ այլն: Նաեւ տրամաբանական խնդիրներ լուծել՝ խմելու ջրի պաշարի արդյունավետ կառավարում եւ այլն:

 

Լուսանկարները տրամադրել են արշավականները