Տեղեկացրել ենք, որ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, «ՕքսԵՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ «Հարավային Կովկասում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը» ծրագրի շրջանակներում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնակցությամբ ստեղծվում է «Դիմակայունություն» առցանց գրադարան: Ծրագրի հովանավորը Եվրոպական Հանձնաժողովի բնակչության պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչությունն է:
Այսօր ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում քննարկման ժամանակ վերջին շտկումներն արվեցին: Գրադարանը հասանելի կլինի սեպտեմբերի վերջին: Առցանց գրադարան-կայքը կդառնա անվտանգության մշակույթի, դիմակայուն հասարակության ձեւավորման, աղետների ռիսկի նվազեցման հերթական գործիքը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ