«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման  ֆակուլտետի դասախոսներ Թերեզա Դիլբարյանն ու Սիրուշ Հովհաննիսյանը այսօր աղետների ռիսկերի վերաբերյալ մեկօրյա դասընթաց են անցկացնում հաշմանդամություն ունեցող երեխաների «Լուսէ» վերականգնողական կենտրոնում՝ երեխաների հետ աշխատող մասնագետների եւ վարչական աշխատողների համար: Դասընթացին մասնակցում է 25 մարդ: Նախաձեռնության հեղինակը «Լուսէ» կենտրոնն է: Կենտրոն է հաճախում 140 երեխա:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսները խոսում են հետեւյալ թեմաներից. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք եւ հաշմանդամություն ունեցող՝ ԿԱՊԿՈՒ երեխաների անվտանգության ապահովումը արտակարգ իրավիճակներում, վտանգների գնահատում, ԿԱՊԿՈՒ երեխաների ԱՌՆ ուսուցման մեթոդները, ԿԱՊԿՈՒ երեխաների արտակարգ իրավիճակներին դիմակայում եւ անվտանգության մշակույթ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ