ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան մագիստրոսի կրթական ծրագրի երկու մասնագիտությունների գծով՝ «Փրկարարական գործ» և «Ճգնաժամային կառավարում» տվեց 34 շրջանավարտ, ովքեր ձեռք են բերել արտակարգ իրավիճակներում գործելու մասնագիտական գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ:

34 շրջանավարտից 23-ը աշխատում են ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում, 2-ը՝ ՄԱԶԾ-ում (միջազգային ազգերի զարգացման ծրագիր), 7-ը՝ ՀՀ այլ ուժային կառույցներում և տարբեր կազմակերպություններում:

Թեզի պաշտպանությունից հետո շրջանավարտներին շնորհավորեցին ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահներ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ  գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վ. Օհանյանը և ակադեմիայի ռեկտոր, փ/ծ  գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանն ու ցանկացան հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Շրջանավարտներն էլ հայտնեցին իրենց շնորհակալական խոսքը և խոստացան, որ իրենց գործունեությամբ ու աշխատանքով կապացուցեն ակադեմիայի կողմից տրված ճարտարագիտության  մագիստրոսի աստիճանով և տնտեսագիտության մագիստրոսի աստիճանով դիպլոմների արդյունավետության իրական արժեքը:

Մասնագիտության ճիշտ ընտրությունը համարվում է բարդ խնդիր, քանի որ ոմանք ասում են ձեռք եմ բերել մասնագիտություն, ոմանք՝ ընդամենը ստացել եմ բարձրագույն կրթություն, իսկ ոմանք էլ՝ ունեմ մասնագիտական դիպլոմ:

Այս խնդրի շուրջ կարելի է շարունակ խոսել:

Սիրելի շրջանավարտ, քեզ բարի երթ…

 

 

ՍԻՐԵԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը շնորհավորում է Ձեզ ակադեմիան ավարտելու կապակցությամբ:

Համոզված ենք, որ Ձեր մագիստրոսի դիպլոմը սկիզբ կդառնա մի նոր հաղթական ճանապարհի, որտեղ անհրաժեշտ կլինեն կիրառել ստացված ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքները:

Ցանկանում ենք, որ իրականանան Ձեր բոլոր երազանքներն ու խաղաղ լինի Ձեր ուղին:

Հաջողությունը Թող միշտ ուղեկցի Ձեզ: