Առջևում ոսկե մեդալն է…

Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունում Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի կառավարում արտակարգ իրավիճակներում  մասմագիտության 3-րդ կուրսի 17-ամյա ուսանող Էրիկ-Գոռ Համզոյանը, գերծանր քաշային կարգում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, նվաճել է բրոնզե մեդալ:

Մարզիկը տարիքով փոքր է, դեռ չի լրացել նրա 18 ամյակը և ֆեդերացիայի թույլտվությամբ մասնակցել է մեծահասակների առաջնությանը:

Իսկ մոտ մեկ ամիս առաջ պատանի ուսանողը մասնակցելով ձյուդոյի պատանիների միջազգային մրցաշարին, որտեղ մրցում էին մարզիկներ 5 երկրներից, նույնպես զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը: Փետրվար ամսին էլ նվաճել էր մինչև 18 տարեկանների Հայաստանի ձյուդոյի առաջնության չեմպիոնի կոչումը:

Էրիկ-Գոռի մարզիչներն են սպորտի վարպետներ Գագիկ Դաբաղյանը և Գագիկ Աղամալյանը:  «Պետք է ավելի շատ աշխատեմ, որպեսզի կարողանամ մյուս տարի նույն մեծահասակների առաջնությունում ոսկե մեդալ նվաճեմ»,- սեփական ուժերին վստահ ասում է 17-ամյա ուսանող-մարզիկը: