Խաչիկ Դաշտենցի ծննդյան օրը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանում ներկայացրեցին հեղինակի «Ռանչպարների կանչը» վիպասքի նոր բեմականացումը՝ «Հայը ես եմ, դու ես, բոլորս ենք» խորագրով: Հյուրախաղերը կշարունակվեն հաջորդ օրը՝ արդեն Ոստիկանական ակադեմիայում: Նախատեսվում է հանդես գալ նաև Տավուշի սահմանամերձ համայնքներում: Սցենարի և երաժշտական ձևավորման հեղինակն է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Կարինե Ոսկանյանը, իսկ բեմականացումն իրականցվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի հետ համատեղ:

Հիշեցնենք, որ ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 3-ին՝ ակադեմիայի դահլիճում, իսկ մայիսի 19-ին այն խաղացվել է Զեյթունի թիվ 136 դպրոցի աշակերտների համար: