2021թ.-ին Գեղարքունիքի մարզում գրանցվել է` 688 արտակարգ դեպք և պատահար, որի հետևանքով զոհվել է 24 մարդ: 2020թ.-ի համեմատ արտակարգ դեպքերն ավելացել են 157-ով:

Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների կողմից 2021 թվականի ընթացքում կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել ՄՓՎ պետերը, նիստերը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմն ամբողջ լողասեզոնի ընթացքում ուժեղացված ծառայություն է իրականացրել 3 հանրային լողափերում և թերակղզու փրկարար ծառայության հենակետում: Վերահսկվող տարածքներում ջրահեղձման որևէ դեպք չի գրանցվել. ջրափրկարարները 52 քաղաքացու կյանք են փրկել: Այս տարի առաջին անգամ Սևանա լճի տարածքում իրազեկման նպատակով գործի են դրվել անօդաչու թռչող սարքերը: Նոյեմբերի 20-ից Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում Մարտունու թիվ 33 ՀՓՋ ուժերով ծավալվել է առաջին օգնության կետ, որտեղ իրականացվում է շուրջօրյա հերթապահություն։

Առավել մանրամասն՝ այստեղ