ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով հանրապետության 5 մարզերում ծավալված 7 առաջնային օգնության կետերը 2021 թ.-ին արձագանքել են 47 դեպքի, արգելափակումից դուրս է բերվել 126 տրանսպորտային միջոց, աջակցություն է ցուցաբերվել 248 քաղաքացու:

ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչությունը հանդես է եկել տարեկան հաշվետվությամբ: Նիստը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Ըստ ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանի զեկույցի՝ վերահսկվել և INSARAG չափորոշիչներին համապատասխան ներքին որակավորման թիմերի ստուգաթերթի համաձայն գնահատվել են Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ ) թիմերի 32-ժամյա դաշտային վարժանքները:

Վարչությունը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ արձագանքման համատեղ ուժերի կազմում ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված «ԳՌՈՄ-2021» համատեղ զորավարժությանը, ինչպես նաև Շվեյցարիայի Համադաշնությունում (Ժնև) Շվեյցարական ՔՈՓ թիմի վերաորակավորման վարժանքին: Մասնակցություն է ցուցաբերվել Օրհիդ քաղաքում ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան Աղետների Արձագանքման Համակարգման Գրասենյակի (EADRCC) կողմից անցկացված «Հյուսիսային Մակեդոնիա-2021» աղետների հետևանքների կառավարման դաշտային և հրամանատարաշտաբային վարժանքներին:

Առավել մանրամասն՝ այստեղ