ՃԿՊԱ Մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանի նախաձեռնությամբ, այսօր՝ փետրվարի 27-ին, ՃԿՊԱ-ում կազմակերպվել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցում էին ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների երեք թիմ՝ հինգական ուսանողով: Հաղթեց «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտության թիմը: Երկրորդը՝ «Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում» մասնագիտության թիմն էր, երրորդը՝ «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագաիտության թիմը: Մրցավարներն էին ՃԿՊԱ դասախոսները՝ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու Վահագն Կրբեկյանի նախագահությամբ:

Խաղը նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին: ՃԿՊԱ դասախոսներն էլ խաղի համար մշակել էին 30 հարց, այդ թվում՝ հայոց լեզվի եւ գրականության թեմայով: Նաեւ՝ աշխարհագրություն, պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա եւ բնականաբար՝ աղետների ռիսկի նվազեցում: «Սովորեցնում ենք սովորելով» խաղի նպատակը ոչ միայն ուսանողներին գիտելիքներ փոխանցելն էր, այլ նաեւ՝ ունեցած գիտելիքների մակարդակին հարիր անվտանգության մշակույթի ձեւավորմանը նպաստող լուծումներ գտնելը:

Չի բացառվում, որ հետագայում նման խաղ-մրցույթներ կազմակերպվեն ՃԿՊԱ այլ կրթական ծրագրերի ուսանողների համար:

Լուսանկարները տրամադրել է Ռուզաննա Ղարիբանը