Ուսանողների միջազգային օրվան՝ նոյեմբերի 17-ին ընդառաջ, նոյեմբերի 16-ին,Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների համար անցկացրեց ֆուտբոլի առաջնություն՝ «Ֆիզիկական դաստիարակության» առարկայի դասախոս Միլենա Ասոյանի նախաձեռնությամբ: Մասնակցում էր մոտ 50 ուսանող: Գավաթի արժանացան «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները:

Միլենա Ասոյանի խոսքով՝ առաջնությունն անցկացվում է երկրորդ անգամ: Առաջինն անցկացվել է 2022 թվականի մայիսին: 

Ակադեմիայի ղեկավարությունը մտադիր է ընդլայնել մրցաշարի շրջանակները՝ ընդգրկելով այլ սպորտաձեւեր՝ սեղանի թենիս, շախմատ եւ վոլեյբոլ: ՃԿՊԱ ուսումնական նոր շենքին հարակից մարզահրապարակը սպորտը խթանելու նոր հեռանկարներ է ստեղծում: «Բոլորը լավ պատրաստված էին: Ունենք տղաներ, որոնք պրոֆեսիոնալ ֆուտբոլով են զբաղվում, մարզի տարածքում տարբեր հաջողություններ են ունեցել»,- ամփոփեց դասախոսը:

 

Անի ԱՆՏՈՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Միլենա Ասոյանը