Ինչպես ցանկացած այլ ամսին, ապրիլին եւս, ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» կազմակերպվել են ուսանողների ոչ ֆորմալ կրթության ծրագրեր:

Մայիսի 2

ՃԿՊԱ ուսանողները մասնակցել են Երեւանի պետական համալսարանի Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կազմակերպված աշխատանքի տոնավաճառին, որին մասնակցում էին խոշոր գործատուներ՝ առաջատար բանկեր եւ այլն: Ընկերությունները ներկայացրել են իրենց կազմակերպությունները, ծառայությունները ու թափուր աշխատատեղերը:

Մայիսի 4

ՃԿՊԱ ուսանողները մասնակցել են «Գաղափարից դեպի բիզնես» կառավարման ու առաջնորդության հմտություններ դասընթացին: Այս դասընթացը հնարավորություն է զարգացնելու ստեղծարար միտք եւ ստանալու բիզնեսի հետ կապված անհրաժեշտ գիտելիքներ:

Մայիսի 12,15, 19

Բակալավրի կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները ՃԿՊԱ դասախոս, փծ գնդապետ Հովհաննես Խաչատրյանի ղեկավարությամբ գործնական պարապմունքներ են անցկացրել Երեւանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատում: Ուսանողները ծանոթացել են ջոկատի տեխնիկական հագեցվածությանը, փրփրահեղուկով եւ ջրով հրդեհաշիջման առաձնահատկություններին:

Մայիսի 16, 23

Բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների նախաձեռնությամբ եւ բնական գիտությունների ամբիոնի դասախոս Անահիտ Պապոյանի աջակցությամբ, կազմակերպվել են հարցազրույցների շարք ակադեմիայի տարբեր դասախոսների հետ՝ Ռուզաննա Ղարիբյան, Վահագն Կրբեկյան, Դավիթ Թադեւոսյան:

Ուսանողների հարցերը վերաբերում էին թե աշխատանքին, թե երեւույթների եւ իրողությունների մասին պատկերացումներին, թե անձնական որակներին. կյանքի գլխավոր նպատակը, ձեռքբերումը, կարեւոր սկզբունքները, ի՞նչ եք ստացել ակադեմիայից եւ ի՞նչ եք տվել, ո՞վ է մեր ժամանակների ձեր հերոսը, ի՞նչը կարող է ձեզ բարկացնել, առանց ինչի՞ չեք պատկերացնում ձեր կյանքը եւ այլն:

Դասախոսների պատասխանները օգտակար կլինեն թե աշխատանքային, թե մարդկային հարաբերություններում. խնդիրներ միշտ լինելու են, պետք չէ կոտրվել, հուսահատվել, հանձնվել, պետք է հավատարիմ մնալ պարզ սկզբունքների՝ անկեղծություն, ազնվություն, անդավաճան գործելաոճ:

Այս հարցազրույցները զարգացնում են ապագա փրկարարների կամքը, մտածողությունը, լեզվական հմտությունները:

Մայիսի 6 եւ 23

Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջի եւ Հայ-Հունական պետական քոլեջի հետ համագործակցության շրջանակներում նշյալ քոլեջներ էին այցելել ՃԿՊԱ մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու Ռուզաննա Ղարիբյանն ու դասախոս, Գինեսի ռեկորդակիր, ուժային եռամարտերի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Յուրի Սաքունցը: Կրթօջախների համագործակցությունը շարունակվում է:

 

Մայիսի 15

ՃԿՊԱ Հայաստանի ագրարային համալսարանի վարժարանի հետ համագործակցության շրջանակներում ՃԿՊԱ ներկայացուցիչները մասնակցել են ագրարային համալսարանում կազմակերպված ուսանողական գիտական շաբաթին: Համաժողովի նպատակն է բարձրացնել երիտասարդների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, ցույց տալ նորարարական գյուղատնտեսության հեռանկարային ուղղություններն ու հնարավորությունները։ Խոսվել է արհեստական բանականության, կենսաինֆորմատիկայի, ֆիզիկայի եւ գյուղատնտեսության մասին։

 

Մայիսի 19

Գավառի պետական համալսարանում կայացավ «Արվեստը՝ որպես հոգեւոր-մշակութային արժեքների զարգացման աղբյուր» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին Բելառուսի, Ռուսաստանի, Լեհաստանի գործընկեր բուհերի ներկայացուցիչներ: Կայացավ նաեւ ուսանողական հեռուստակամուրջ, որի ընթացքում զեկուցումներով հանդես եկան Գավառի պետական համալսարանի, Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի եւ Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանի ուսանողներն ու դասախոսները։ ՃԿՊԱ-ն ներկայացնում էր բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Շուշաննա Մկրտումյանը:

 Մայիսի 25

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանի նախաձեռնությամբ բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները «Վթարափրկարարական տեխնիկական միջոցներ» առարկայի գործնական պարապմունք անցկացրել Երեւանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատում, ծանոթացել ջոկատի տեխնիկական հագեցվածությանը:

Մայիսի 30 եւ 31

ՃԿՊԱ Մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու Ռուզաննա Ղարիբյանն ու Որակի ապահովման կենտրոնի ավագ մեթոդիստ Լիլիթ Մինասյանը մասնակցել են «Էրազմուս+» ծրագրի Հայաստանի ազգային գրասենյակի կազմակերպած «Ազգային նախագծերի մեկնարկային օրեր» քննարկումներին, որոնց ժամանակ խոսվում է «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհային ծրագրերի առանձնահատկություններից:

Մայիսի 31

Բակալավրի կրթական ծրագրի մի շարք մասնագիտությունների առաջին կուրսերի ուսանողների նախաձեռնությամբ եւ բնական գիտությունների ամբիոնի դասախոս Անահիտ Պապոյանի աջակցությամբ կազմակերպվել էր գրական ցերեկույթ, որի ընթացքում ուսանողները ներկայացրեցին Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը՝ Գրիգոր Նարեկացուց ու Ներսես Շնորհալուց մինչեւ Հովհաննես Թումանյան ու ժամանակակից գրող Րաֆֆի Շահվերդյան:

Ասմունքը ուղեկցվում էր Կոմիտասի անզուգական երաժշտությամբ, էկրանին իրար էին հաջորդում Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի կտավների լուսանկարները: Ցերեկույթի գնահատականը տվեցին դասախոսները:

ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու Վահագն Կրբեկյան. հուզիչ անակնկալ

Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Մանասյան. օազիս գորշ իրականության մեջ:

Հ.Գ. Նախորդ ամիսների համանման ծրագրերը.

Փետրվար

Մարտ

Ապրիլ