Նոյեմբերի 23-ին համագործակցության հուշագիր կնքեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության « Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ Երեւանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցը: Համագործակցության նպատակն է համատեղ իրականացնել «Պատանի հրշեջ-փրկարար» հենակետային վարժարան պիլոտային ծրագիրը, աշակերտների մեջ ձեւավորել հրշեջ-փրկարարական, փրկարարական, առաջին օգնության եւ այլ հետաքրքրություններ եւ հմտություններ՝ արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերի ընդգրկմամբ:

Առավել մանրամասն՝ այստեղ: