Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Ստեփանավանի համայնքապետարանում։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԻ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, մարզային փրկարար ծառայության պետ Սերոբ Գաբրիելյանը, “Լոռէ” փրկարար ջոկատի տնօրեն Արմեն Առաքելյանը, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը։

ԱԻ նախարարի տեղակալը կարևորեց համայնքապետարանի պատրաստակամությունը՝ նպաստելու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական գործընթացներին։

Առավել մանրամասն՝ այստեղ