ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, հոկտեմբերի 10-21-ն անցկացվում է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության բոլոր 10 մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից հերթափոխի պետեր՝ 15 փրկարար: 11 օրյա դասընթացի 4 օրը տեսական դասեր են, մնացած օրերին` գործնական պարապմունքներ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունում, ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում:
Դասընթացի թեմաներն են. «ՀՓՋ-ներում տեսական եւ գործնական պարապմունքների կազմակերպման մեթոդական ցուցումներ», «Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում», «Ավտոտրանսպորտային վթարների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Փոքր մեխանիզացիայի միջոցների, սարքավորումների տեսակները եւ դրանց ներկայացվող հիմնական պահանջները», «Փրկարար ծառայողների ֆիզիկական պատրաստության նպատակը, խնդիրները կազմակերպման առանձնահատկություններն ու իրավական ապահովումը», «Ֆիզիկական վարժությունների կանոնակարգման ցուցումներ եւ անվտանգության ապահովման խնդիրները», «Փլուզված շինություններում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կիրառվող շնչառական ապարատների բալոնների օդի ճնշման սպառման հաշվարկը», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում: Հսկիչ անցագրային պահակակետի ստեղծում եւ աշխատանքների կազմակերպում», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող ալպինիստական գույքը եւ հանդերձանքը», «Ալպինիստական գույքի եւ հանդերձանքի կիրառման ցուցումներ», «Հավասարակշռություն, ուժային, դիմացկունության, արագաշարժության, ցատկունակության զարգացման վարժությունների կատարման առանձնահատկությունների ու դրանց արդյունքների բարելավման մեթոդական ցուցումներ», «Օղակի եւ խմբի կազմով հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող պարանային հանգույցների տեսակները», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Առաջին բուժօգնություն» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են դասախոսները