ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի համագործակցությամբ անցկացվել է սեմինար՝ նվիրված «Աղետների ռիսկի նվազեցման (DRR) վերաբերյալ հասարակության իրազեկման բարելավված պլանավորմանը, համակարգմանը և իրականացմանը»։

Այն վարել են ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, փ/ծ գնդապետ Գուրգեն Մարտիրոսյանը և ԵՄ Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Անաստասիա Էզերեցը։ Սեմինարի ընթացքում զեկույցներով հանդես են եկել 2․4 ենթաբաղադրիչի փորձագետ Անն-Շարլոտ Կարլքվիստին, ՃԿԱԿ Տեղեկատվության և վիճակագրության բաժնի պետ, փ/ծ մայոր Լիաննա Աբրահամյանը, ԱԻՆ ՏՀԿԲ խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Դավիթ Ղլինջյանը և ՃԿԱԿ ՕՀ բաժնի հրահանգիչ, փ/ծ մայոր Արթուր Վարդանյանը։

Հանրային իրազեկումը ԵՄ Թվինինգ ծրագրի 2-րդ բաղադրիչի ենթարադյունքներից է, որի շրջանակներում մշակվել է Հանրային իրազեկման Գործողությունների ծրագիր ԵՄ Թվինինգի փորձագետ Անն-Շարլոտ Կարլքվիստի և ՀՀ ԱԻՆ աշխատանքային խմբի համատեղ ջանքերով։ Գործողությունների ծրագիրը կենտրոնանում է հանրային իրազեկման վրա, թե ինչպես բարձրացնել ճգնաժամային պատրաստվածությունը, հաղթահարել ճգնաժամերը և նվազեցնել աղետների ռիսկերը ՀՀ-ում։

Առավել մանրամասն՝ այստեղ