Այսօր՝ հուլիսի 18-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, նախարարի տեղակալներ Արտյուշ Գրիգորյանը, Արա Նազարյանը, Դավիթ Համբարյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն այցելել են Գառնիի երկրաֆիզիկական դիտարան (ԳԵԴ):

ԱԻՆ պաշտոնյաները մասնակցել են «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ստեղծման 31-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը: Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է աշխատակիցներին՝ մաղթելով արդյունավետ և ձեռքբերումներով լի աշխատանք:

Միջոցառման ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը շնորհավորել է գործընկերներին և ներկայացրել տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները և առաջիկա անելիքները:

Սոս Մարգարյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին միացյալ երկրաֆիզիկական ծառայության «Սեյսմոլոգիական տվյալների մշակման և մեկնաբանման ժամանակակից մեթոդները» խորագրով միջազգային սեյսմոլոգիական ամենամյա 17-րդ դպրոցը նախատեսվում է իրականացնել Հայաստանում:

Առավել մանրամասն՝ այստեղ