Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունն իր հարկի տակ էր ընդունել փրկարար շախմատիստներին:

Հունիսի 28-ին անցկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շախմատի ամենամյա առաջնությունը: Այն կազմակերպել է ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչությունը: Մինչ մրցաշարի եզրափակիչ փուլը, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում կազմակերպվել և անցկացվել է նախընտրական մրցումներ, որի արդյունքում եզրափակիչ փուլ են անցել թվով 12 մասնակից:

Առավել մանրամասն՝ այստեղ