ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի»
միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» եւ «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում» մասնագիտությունների երկրորդ կուրսերի 40 ուսանող, արտադրական պրակտիկայի շրջանակներում, եղել են ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության թինվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատում:
Ուսանողները ծանոթացել են փրկարարական տեխնիկային, փրկարարների աշխատանքում կիրառվող
գույքին, սարքավորումներին: ՀՓՋ անձնակազմը ուսանողներին է ներկայացրել հրդեհային պատրաստությանը, հրդեհաշիջման առաջնային միջոցներին, հրշեջ տեխնիկային եւ տեխնիկական
զինվածությանը վերաբերող թեմաները: