Մայիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» Ստեփանավանի ուսումնական բազայում անցկացվեց ֆուտբոլի առաջնություն միջին մասնագիտական կրթական ծրագրի երեք կուրսի միջեւ։ Ամեն կուրս ձեւավորել էր մեկ թիմ։ Հաղթող ճանաչվեց երկրորդ կուրսը, որն արժանացավ գավաթի։ Մյուսներին շնորհվեց դիպլոմ։

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ մարզական միջոցառումները բարի ավանդույթ են դարձել։ Մեկ ամիս առաջ անցկացվել է նաեւ շաշկիի մրցում, որին մասնակցել է ամեն խմբից մեկական տղա ու աղջիկ։ «Ֆուտբոլի առաջնության վերջում տղա-աղջիկ ընկերական խաղ կայացավ։ Կասեմ, որ աղջիկները գերազանցեցին իրենց հմտությամբ» ,- հավելեց Արմեն Առաքելյանը։

Շուտով կմեկնարկի «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ընդունելությունը։ Եթե կազմակերպչական առումով ժամանակը ների, մինչ այդ «Լոռէ» ակտիվ հանգստի գոտում կանցկացվի նաեւ ժայռամագլցման մրցում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է մեր զրուցակիցը