ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակած աշխատանքային պլանի համաձայն, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը, մայիսի 12-ին, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում կազմակերպել է վերապատրաստման երեք դասընթաց՝ համայնքապետարանում, թիվ 1 եւ թիվ 2 հիմնական դպրոցներում: Ախուրյանը խոշորացված համայնք է ներառում է մոտ 40 բնակավայր:

Համայնքապետարանում անցկացված դասընթացի թեման էր՝ «Համայնքներում աղետների ռիսկի կառավարման հարցերը»: ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսները ներկայացրել են հետեւյալ զեկույցները՝ «Տեղական մակարդակում աղետների ռիսկի կառավարման գործընթացի կազմակերպումը», «Պաշտպանական կառույցներ»: Վերապատրաստմանը մասնակցել է 47 ունկնդիր՝ համայնքապետ, բնակավայրերի վարչական ղեկավարներ եւ նրանց տեղակալներ:

Թիվ 1 դպրոցում կազմակերպվել է «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը» թեմայով վերապատրաստում: Ներկայացվել է «Հայաստանին սպառնացող բնական վտանգավոր երեւույթները: Դպրոցներում տարհանման պլանավորման եւ կազմակերպման հարցերը» զեկույցը: Վերապատրաստմանը մասնակցել է 55 ուսուցիչ եւ աշակերտ:

Թիվ 2 դպրոցում կազմակերպվել է «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը» թեմայով վերապատրաստում: Ներկայացվել է «Աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը հանրակրթական դպրոցներում» զեկույցը: Վերապատրաստմանը մասնակցել է 55 ուսուցիչ եւ աշակերտ:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները