Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն,  մայիսի 11-13-ն անցկացվում է հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների վերապատրաստում, որին մասնակցում են մայրաքաղաքի եւ բոլոր մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ՝ 15 փրկարար:

Եռօրյա վերապատրաստման թեմաներն են՝ «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ անվտանգության կանոնների պահանջները», «Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մարտավարական հնարավորությունները», «Հրդեհաշիջման ինովացիոն տեխնոլոգիաներ», «Պոմպափողրակային համակարգեր», «Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման առանձնահատկությունները», «Պինդ նյութերի հրդեհաշիջման ուժերի եւ միջոցների հաշվարկման մեթոդներ, հաշվարկային խնդիրներ», «Փրկարարական աշխատանքների կազմակերպում ավտոտրանսպորտային վթարների դեպքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում բարձրահարկ շենքերում», «Փրկարար ծառայողների ֆիզիկական պատրաստության նպատակը, խնդիրներն ու իրավական ապահովումը, ընդհանուր ֆիզիկական պատրաստության կազմակերպման առանձնահատկությունները», «ՀՓՋ-ներում ծառայության կազմակերպման ընթացքում ի հայտ եկած թերությունները եւ դրանց վերացմանն ուղղված աշխատանքները» եւ այլն:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ