Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն,  մարտի 28-31-ը անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով, «Վթարափրկարարական տեխնիկական միջոցների կիրառում» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի», Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներ՝ 14 հոգի:

Չորսօրյա դասընթացի առաջին օրը տեսական դասեր են, մնացած օրերին՝ գործնական պարապմունքներ:

Դասընթացի թեմաներն են. «Փրկարարական աշխատանքներում կիրառվող փոքր մեխանիզացիայի միջոցների, սարքավորումների տեսակները եւ դրանց ներկայացվող հիմնական պահանջները», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող փոքր մեխանիզացիայի միջոցների, սարքավորումների եւ գործիքների տեխնիկական սպասարկումը եւ խնամքը», «Փլուզված շենքերում փոքր մեխանիզացիայի միջոցների ընտրության պահանջները համաձայն INSARAG-ի մեթոդաբանության», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող փոքր մեխանիզացիայի միջոցների, գործիքների եւ սարքավորումների անվտանգության պահանջները», «Փլուզված շինություններում մեխանիկական եւ պնեւմատիկ գործիքների եւ սարքավորումների կիրառումը», «Փլուզված շինություններում ներքին այրման շարժիչով, էլեկտրական եւ հիդրավլիկ գործիքների եւ սարքավորումների կիրառումը» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Փրկարարների վերապատրաստման այս տարվա 24 դասընթացից 8-ը INSARAG-ի չափանիշներով է: Արդեն անցկացվել են հետեւյալ վերապատրաստումները.

Միջազգային վարժանքի կազմակերպման ղեկավար կազմ

Տեղեկատվության համակարգում

Տեխնիկական որոնում

Համակողմանի ապահովում

Տակելաժային աշխատանքների կառավարում

Ամրակապում