Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մարտի 21-23-ը անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով վերապատրաստում «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր՝ ամրակապում» թեմայով, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» չորս փրկարար:

Եռօրյա դասընթացի առաջին օրը տեսական դասեր են, հաջորդ երկու օրում՝ գործնական պարապմունքներ: Դասընթացի թեմաներն են. «Որոնողափրկարարական աշխատանքների միջազգային արձագանքման համակարգը, INSARAG-ի արտաքին որակավորման չափորոշիչներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմերի կառուցվածքն ու հնարավորությունները», «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգերի նպատակը, աշխատանքների ժամանակ առկա վտանգները, անվտանգության կանոնները», «Ամրակապման աշխատանքների նախագծում, փայտանյութերի ընտրություն, անհրաժեշտ միջոցների հաշվարկ», «Կայունացման համակարգերի տեսակները», «Շինարարական կառուցվածքների  կայունացման համակարգերի փայտանյութերի կտրման ձեւերը», «Պատուհանի, դռան կայունացում, կողային հենասյուն», «T-աձեւ հենարան, ուղղահայաց հենասյուն», «Ճաղավոր հենասյուն, թեք մակերեսների հենասյուն»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Փրկարարների վերապատրաստման այս տարվա 24 դասընթացից 8-ը INSARAG-ի չափանիշներով է: Արդեն անցկացվել են հետեւյալ թեմաներով վերապատրաստումներ.

Միջազգային վարժանքի կազմակերպման ղեկավար կազմ

Տեղեկատվության համակարգում

Տեխնիկական որոնում

Համակողմանի ապահովում

Տակելաժային աշխատանքների կառավարում