Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն,  մարտի 14-16-ը անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով վերապատրաստում «Տակելաժային աշխատանքների կառավարում» թեմայով, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» չորս փրկարար:

Եռօրյա դասընթացի առաջին օրը տեսական դասախոսություններ էին, հաջորդ երկու օրում՝ գործնական աշխատանքներ:

Վերապատրաստման թեմաներն են. «Որոնողափրկարարական աշխատանքների միջազգային արձագանքման համակարգը. INSARAG-ի արտաքին որակավորման չափորոշիչներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմերի կառուցվածքն ու հնարավորությունները», «Փլուզումների հիմնական տեսակները, փլատակների բնութագրերը», «Տակելաժային աշխատանքներում ծանրությունների ամրացման միջոցները եւ կիրառման եղանակները», «Շինարարական կառուցվածքային տարրերի քաշի որոշումը ըստ նյութի տեսակարար կշռի», «Տակելաժային աշխատանքների ընդհանուր բնութագիրը», «Տակելաժային աշխատանքներում կիրառվող հաղորդակցման ձեւերը», «Տակելաժային աշխատանքների խմբի գործառույթների գնահատվող կետերը՝ համաձայն INSARAG-ի ստուգաթերթիկի», «Տակելաժային աշխատանքների անվտանգության ապահովման հիմնական պահանջները», «Փլուզված շինություններում տակելաժային աշխատանքներ կռունկի օգնությամբ եւ փոքր մեխանիզացիայի միջոցներով», «Փլուզված շինություններում կռունկի օգնությամբ տակելաժային աշխատանքների իրականացում համապատասխան INSARAG-ի չափորոշիչների»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները` Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Փրկարարների վերապատրաստման այս տարվա 24 դասընթացից 8-ը INSARAG-ի չափանիշներով է: Արդեն անցկացվել են հետեւյալ թեմաներով վերապատրաստումներ.

Միջազգային վարժանքի կազմակերպման ղեկավար կազմ

Տեղեկատվության համակարգում

Տեխնիկական որոնում

Համակողմանի ապահովում