ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, մարտի 9-ից ապրիլի 5-ը անցկացվում է ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» բակալավրի կրթական ծրագրի ավարտական (առկա համակարգի չորրորդ, հեռակա համակարգի`հինգերորդ) կուրսի ուսանողների արտադրական պրակտիկան:

«Փրկարարական գործ», «Քաղաքացիական պաշտպանություն», «Ճգնաժամային կառավարում», «Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում», «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությամբ սովորողները (172 հոգի՝ տարբեր խմբերով) կլինեն Մեծամորի ատոմայականում, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, Ազատի ջրամբարի տարածքում, Ողջաբերդի սողանքի գոտում, Օպերային թատրոնում, Մատենադարանում, Հայաստանի ազգային արխիվում, ազգային պատկերասրահում, ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում՝ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն», փրկարար ծառայության «ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն», փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն», տարբեր փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներ եւ այլն: