Հայաստանի հանրապետության պետական եկամուտների կոմիտեի՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող 2022 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն, արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը փետրվարի 28-ին կազմակերպել է ՊԵԿ աշխատակիցների հերթական վերապատրաստում, որին մասնակցել է 49 ունկնդիր:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը ներկայացրել է «Տարերային եւ տեխնածին աղետների ժամանակ իրականացվող միջոցառումներն ու համապատասխան աշխատանքների կատարումը» թեմայով զեկույց: