2018 թվականի նոյեմբերի 15-ի տվյալներով, Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 19 592 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2019 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ՝ 20 723, 2020 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ՝ 22 279, իսկ այս տարվա՝ 2021 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ՝ 23 827 արտադրական վտանգավոր օբյեկտ: Վերջին երեք տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 21,6 տոկոսով, վերջին մեկ տարում՝ 6,9 տոկոսով: Տարեսկզբից մինչ նոյեմբերի կես, Հայաստանում գրանցվել է 1 319 ԱՎՕ՝ կարուսել, օդափոխության համակարգ, պայթուցիկ նյութերի ոչ պայթունավտանգ բաղադրիչների տեխնոլոգիական հոսքագիծ, թթվածնի պահեստարան, օգտագործված անվադողերի պիրոլիտիկ վերամշակման տեղամաս, հեղուկ վառելիքի պահպանման տեղամաս, գազային վառելիքի պահպանման տեղամաս, հեծանային կռունկ, բենզալցակայան, սառեցման համակարգ, քսուկահովացնող հեղուկի գոլորշիների վերամշակման կայան, հեղուկ ալյումինի պահպանման վառարանների տեղամաս եւ այլն:

Առավել մանրամասն՝ այստեղ