Այսօր Շիրակի մարզում բացվել են Ախուրյան համայնքի և Գյումրի 2 հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը: 2020 թվականի մայիսից մեկնարկած շինաշխատանքներն իրականացվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ: Շենքերի բացման արարողությանը ներկա են եղել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ԱԻ նախարարի տեղակալ Կարեն Սարուխանյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը և պաշոնատար այլ անձինք:

Առավել մանրամասն՝ այստեղ