58 տարեկանում ավարտվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչիկ Բրուտյանի երկրային կյանքը:

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի ծնունդ Բրուտյանը 1983 թվականին ավարտելով Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, վերադարձել էր հայրենի գյուղ եւ աշխատում էր դպրոցում՝ ուսուցիչ, ուսմասվար, տնօրեն:

Մանկավարժական գործունեության 37 տարվա ընթացքում հազարավոր աշակերտներ եւ սաներ է ունեցել մանկավարժը՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, Ռուսաստանի Իվանտեւյան համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում, 2012 թվականից՝ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Իսկ օրհասի պահին Վաչիկ Բրուտյանը մասնակցել է Հայաստանի հյուսիս-արեւելյան շրջանների պաշտպանությանը: Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտության», «Վազգեն Սարգսյան» եւ այլ մեդալներով: Հեղինակ է 70 գիտական եւ մեթոդական աշխատանքների:

Լույս ինջի հոգուդ եւ հանգչիր խաղաղությամբ վաստակաշատ մանկավարժ: