ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ պատվոգրերով, շնորհակալագրերով, հուշանվերներով, «ԱԻՆ վետերան», «Լավագույն հրշեջ-փրկարար», «Անվեհեր փրկարար», «Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Համագործակցություն հանուն փրկության», «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալներով պարգեւատրվել է ԱԻՆ համակարգի ավելի քան 350 աշխատակից:

Խրախուսվել են նաեւ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակիցները:

Շնորհակալագրերով. ՃԿՊԱ գնոււմների գծով մասնագետներ Անի Գեւորգյանը, Ռուզաննա Կարլենի Մկրտչյանը, կադրերի գծով ավագ տեսուչ Լիլիթ Սահակյանը, դասախոս Կարապետ Սարաֆյանը, մեթոդիստ Լիլիթ Վարդանյանը:

Պատվոգրերով. ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վահագն Կրբեկյանը, ուսումնական բաժնի պետ Եֆրասիմ Բաղրամյանը, ճգնաժամային կառավարման ամբիոնի վարիչ Վաչիկ Բրուտյանը, գործերի կառավարիչ Արտավազդ Հովհաննիսյանը:

Հուշանվերով. ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը: