Մայիսի 8-14-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության շտապօգնության բրիգադները կատարել են երկու երթ՝ Ծաղկաձորից Երեւան տեղափոխելով կարանտինն ավարտած կոնտակտավոր 3 փրկարարական ծառայողի եւ 3 քաղաքացու, «Զվարթնոց» օդանավակայանից դեպի մեկուսացման վայր են ուղեկցել 2 քաղաքացու։

911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն է տրվել 29 քաղաքացու: Վարչության 10 փրկարարական  ծառայող՝  4 բժիշկ եւ 6 բուժակ, շարունակել են հերթապահությունն Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի թեժ գծում։

Առավել մանրամասն՝ այստեղ