Փետրվարի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների և առաջացած հարցերի վերաբերյալ:
Ծառայության տնօրենը հայտնեց, որ ԱԻ նախարարի հրամանով եղանակային պայմանների հետ կապված ՀՀ մարզերում կծավալվեն ժամանակավոր հենակետեր՝ քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով և հանձնարարեց կազմակերպել այդ աշխատանքները:
Առավել մանրամասն՝ այստեղ