Երկու շաբաթ առաջ ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը ստացան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի առաջին կուրսի սովորողները: Իսկ այսօր՝ բակալավրի կրթական ծրագրով սովորողները:

ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վահագն Կրբեկյանը ուսանողներին տեղեկացրեց, որ ակադեմիայում ինքնաարտահայտման ազատություն կա, որը չի նշանակում ամենաթողություն, այլ՝ վստահություն եւ պատասխանատվություն: ՃԿՊԱ ոչ մի դասախոս անտարբեր չէ ուսանողների ճակատագրի նկատմամբ, նկատեց Վահագն Կրբեկյանը: