Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի «Մարդկային անվտանգության եւ դիմակայունության կարողությունների բարձրացումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում հունիսի 25-30-ը «Լոռէ» փրկարար ջոկատն իրականացրել է Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի կարողությունների եւ խոցելիության գնահատում՝ տեղական մակարդակում ռիսկի կառավարման մեթոդաբանության կիրառման միջոցով: Ծրագրին մասնակցել են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետներն ու 9 ուսանող, որից երեքը՝ ՃԿՊԱ Ստեփանավանի մասնաճյուղից: Նման ծրագրի մեր ուսանոդները մասնակցում են առաջին անգամ: Ուշագրավ է, որ ծրագրի մասնակից բոլոր ուսանողներն աղջիկ են:

Ուսանողները եղել են համայնքի Հովտուն, Բանդիվան, Ջրաձոր, Ամասիա բնակավայրերում, խոսել բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ ֆոկուս խմբերի (բժիշկներ, մասնակավարժներ եւ այլն) ներկայացուցիչների հետ: Այս զրույցներից քաղված տեղեկություններին գումարել են նախքան Ամասիա մեկնելը իրենց հավաքած տեղեկությունները, վերլուծել ամբողջը եւ մասնագետների հետ համատեղ կազմել համայնքի դիմակայուն զարգացման գործողությունների պլանը, առաջարկել առկա ռիսկերը նվազեցնելու լուծումներ: Ամասիա համայնքն ինքը կորոշի, որ տարբերակն ընտրել:

«Մեր տեսական գիտելիքները ամրապնդվեցին գործնականում: Պարզեցինք, որ մարզերում բնակիչները գժգոհում են կարկուտից: Տեսանք սելավի ազդեցության հետքերը: Բացի սրանից եղել ենք պատմամշակութային վայրերում՝ դենդրոպարկ, Սանահինի վանական համալիր: Տեղեկացանք, որ մեր եկեղեցու կամարը կամ խորշը նախագծել եւ կառուցել են այնպես, որ երկրաշարժը նվազ վնաս տա: Ցանկանում ենք նման պրակտիկաները շատ լինեն», — տեղեկացրեցին ուսանողները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ուսանողները