Դեկտեմբերի 17-ին մեկնեցի Լենինական։ Այդ ժամանակ ռազմականացված հրշեջ-պահպանության ուսումնական կենտրոնի պետն էի։ Մեկ բառով հնարավոր չէ բնութագրել ինչ էր կատարվում։ Մարդիկ ցնորվել էին հարազատի կորստից։ Մահացածներին հողին հանձնելն անհնար էր․ օգնող ձեռք չկար։ Միակ փրկությունն օղին էր, որն իրականություն էր վերադարձնում»,- պատմում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս Պերճ Կարապետյանը, որն իր անձնակազմի, ֆրանսիացի եւ ղազախ կամավորների հետ որոնողափրկարարական աշխատանքներ է կատարել  Լենինականի բարձրահարկ շենքերից մեկի տարածքում։

Առավել մանրամասն՝ այստեղ