ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության տեղաշարժի սահմանափակումները վերահսկելու համար Ոստիկանական ուժերին միացել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ռազմական ոստիկանության ուժերը։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով համապատասխան ստորաբաժանումն անցել է ծառայության իրականացմանը։

Ստուգվում է տեղաշարժման թերթիկների և անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը։

Սահմանափակումների նոր ռեժիմը գործում է նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները։ Այն տրվում է գործատուի կողմից:

Առավել մանրամասն՝ այստեղ