Նոյեմբերի 17-30-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում անցկացվել է «Անտառային եւ արդյունաբերական օբյեկտներում հրդեհների մարման կազմակերպումը եւ ղեկավարումը» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Վարդան Գրիգորյանը, Արագածոտնի ՄՓՎ թիվ 21 ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Արտակ Շամիրյանը, Տավուշի ՄՓՎ Ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Նարեկ Վարդապետյանը, ՓԾ Փրկարարական ուժերի վարչության փրկարար ուժերի համակարգման եւ որակավորման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Հովհաննես Աղայանը, Գեղարքունիքի ՄՓՎ թիվ 31 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Հրաչիկ Սարգսյանը, Երեւանի փրկարարական վարչության Աջափնյակ բաժնի թիվ 7 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Անդրանիկ Ավետիսյանը, Արմավիրի ՄՓՎ թիվ 29 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Աշոտ Սահակյանը, ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻԱ բաժնի հրահանգիչ, ԱԻ արձագանքման խմբի պետի թիկունքի գծով տեղակալ, փ/ծ կապիտան Գեւորգ Հակոբյանը, ԵՓՎ Նոր Նորք բաժնի թիվ 9 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Արման Ժամկոչյանը, Կոտայքի ՄՓՎ թիվ 44 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Արթուր Անտոնյանը։

Առավել մանրամասն՝ այստեղ