Հոկտեմբերի 10-ին Բիշքեկում՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի կառավարական նստավայրում, Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարար Միրզախմեդով Նուրբոլոտա Սաբիրժանովիչի նախագահությամբ կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական՝ տասներկուերորդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին ՀԱԿՊ-ի և միջազգային կազմակերպությունների միջև գործընկերության ընդլայնման հետ կապված հարցեր՝ նպատակ ունենալով օգտագործել արտակարգ իրավիճակների դեպքում օգնության ցուցաբերման ողջ պոտենցիալը, համակարգող խորհրդի 2019 թվականի գործունեությունը, համատեղ միջոցառումների 2020 թվականի ծրագիրը, ինչպես նաև ամփոփվեցին գերատեսչությունների փոխգործակցության կատարելագործմանն ուղղված շտաբային վարժանքի արդյունքները, որոնք անցկացվել էին վիդեոկոնֆերանսի տեսքով այս տարվա մարտ ամսին՝ Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությամբ:

Առավել մանրամասն՝ այստեղ