Հուլիսի 3-9-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 2 երկրաշարժ՝

Հուլիսի 6-ին Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 36 կմ հարավ, 4 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 8-ին Ռուսաստանում՝ Դերբենտ քաղաքից 78 կմ հարավ-արեւմուտք, 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով չորս երկրաշարժ: Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 4-ին 6,2 մագնիտուդով Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Շառլոտա թագուհու կղզիների տարածքում:

Առավել մանրամասն՝ այստեղ