Փրկարարները որակավորում են ստանում

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ մարտի 25-ից ապրիլի 8-ը Փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումներում անցկացվում են որակավորման քննություններ։

Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Խմբում ընդգրկված են նաեւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը, փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Ռադիկ Մխիթարյանը, փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանը, փրկարարական ֆակուլտետի դոցենտ Հովհաննես Բադալյանը։

Առավել մանրամասն՝ այստեղ

911 Շաբաթաթերթ|