2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2018 թվականին  «Լավագույն հրշեջ-փրկարար» է ճանաչվել Իջեւանի հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Մարատ Միրզոյանը։

Ակնաղբյուրցի, 34-ամյա Մարատը ծնվել է հրշեջի ընտանիքում։ Հայրը՝ Սերոժ Միրզոյանը, երկար տարիներ Իջեւանի հրշեջ-մասում է աշխատել։ Նրա անցած ուղին, խորհուրդները ի վերջո փոխեցին մասնագիտությամբ իրավաբան որդու ճակատագիրը։ Արդեն 13 տարի փրկարար ծառայող է։ «Հորս հետ հաճախ ենք խոսում, դեպքերը քննարկում։ Խորհրդային շրջանի հրշեջների մտածելակերպն ուրիշ է, այսօրվա հրշեջ-փրկարարներն ավելի գրագետ են ու զգուշավոր»,- նշում է Մարատը։

Առավել մանրամասն՝ այստեղ