Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ծանոթացել տոնական օրերին օպերատիվ հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների աշխատանքներին:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախագահը նախ այցելել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ Կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը մանրամասն ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, տեխնիկական և ծրագրային հագեցվածությունը: Նախագահը զրուցել է հերթապահ աշխատակիցների հետ, հետաքրքրվել ծառայության ընթացքով: Նախագահը շնորհավորել է նրանց գալիք Ամանորը և մաղթել բարի ծառայություն:

Առավել մանրամասն՝ այստեղ