եկտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Ֆելիքս Ցոլակյանն այցելեց Լուսակերտի ուսումնական կենտրոն, որտեղ ծանոթացավ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղպաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը: Շրջայց կատարելով ուսումնական կենտրոնի տարածքում՝ ԱԻ նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ կենտրոնի շինությունների գույքային ապահովվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը: Անդրադառնալով փրկարարների վերապատրաստման հարցին՝ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հատկապես կարևորեց սակրավորների պրոֆեսոնալիզմը, նշելով. «Հրդեհի կամ այլ արտակարգ դեպքի ժամանակ փրկարարի առջև դրված խնդիրն ուրիշ է, իսկ սակրավորի խնդիրը լրիվ այլ է: Այստեղ շատ ավելի լուրջ ուսուցում է անհրաժեշտ, քանի որ սակրավորը մեկ անգամ է սխալվում, և այդ մեկ անգամը չպետք է լինի»:

Առավել մանրամասն՝ այստեղ